Թուրքիայի պատճառով հետաձգվում է ԱՄՆ-ից 100տ հումանիտար օգնության փոխադրումը ՀՀ

Թուրքիայի պատճառով հետաձգվում է ԱՄՆ-ից 100տ հումանիտար օգնության փոխադրումը ՀՀ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ից հայ համայնքի ջանքերով Արցախին ու Հայաստանին 100 տոննա հումանիտար օգնություն է հավաքվել, որի տեղափոխումը հետաձգվում է Թուրքիայի պատճառով, հայտարարել է Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա նշել է, որ օժանդակությունը Թուրքիան թույլ չի տալիս ՀՀ հասցել իր օդային տարածքով։

Սինանյանը նշել է, որ ՌԴ-ից ամեն օր նաև ցամաքային ճանապարհով մարդկասիրական օգնություն է գալիս ՀՀ։ Ըստ նրա՝ կան օգնության տեսակներ, որոնք այժմ Հայաստանին անհրաժեշտ չեն, ներուժն ավելի նպատակային կիրառելու համար նա առաջարկել է կապ հաստատել իր գրասենյակի հետ։

Սինանյանը կարևորել է ԱՄՆ-ից, Եվրոպայից ՀՀ եկած բժիշկների աշխատանքը՝ նշելով, որ վիրավորների թիվը մեծ է, իսկ այդ պարագայում՝ որքան շատ օգնություն ստանան, այնքան լավ։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի խոսքով՝ կարևոր է նաև հայ համայնքերի դերն աշխարհում ԼՂ հակամարտության մասին ճիշտ ու ամբողջական տեղեկություն տալու համար։ Նա շնորհակալություն է հայտնել սփյուռքահայերին ինքնաբուխ քայլերի ու ակցիաների համար ու կարևորել դրանց նշանակությունը։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո հայաշատ մի շարք երկրներում, մասնավորապես` ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացվում՝ ուշադրություն հրավիրելու ընթացող պատերազմի վրա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---