Reuters. 2020-ին Թուրքիայից ռազմական առաքումներն Ադրբեջան աճել են 6 անգամ15 հոկտեմբերի 2020 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Թուրքիայից Ադրբեջան 2020-ի սկզբից աճել է 6 անգամ՝ նախորդ տարվա համեմատ $20 մլն-ից հասնելով $123 միլիոնի։ Այդ մասին հայտնել է Reuters-ը` Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալների վրա հղումով։ Ըստ գործակալության` դրոնների և այլ սպառազինության վաճառքը ԼՂ շփման գոտում մարտական գործողությունների մեկնարկից առաջ միայն վերջին ամսում հասել է $77 մլն-ի։ Առաքումների մեծ մասը կատարվել է հուլիսից հետո, երբ տեղի ունեցան թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ ԱԹՍ-ների, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ սպառազինության վաճառքը հուլիսին կազմել է $278,880՝ կտրուկ աճելով օգոստոսին և սեպտեմբերին՝ համապատասխանաբար կազմելով $36 մլն և $77.1 մլն։ Սեպտեմբերին Ադրբեջանը հայտնվել է թուրքական զենք ներկրողների առաջին հորիզոնականում՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից։ Արցախի դեմ սանձազերծած թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը լայնորեն կիրառում է թուրքական արտադրության զենք ու զինամթերք, հատկապես լայն կիրառություն են ստացել թուրքական արտադրության ԱԹՍ-ները։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |