Ավստրիայի խորհրդարանը ԼՂ իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել

Ավստրիայի խորհրդարանը ԼՂ իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ բանաձև։ Այդ երկրում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ խորհրդարանը Եվրոպական և միջազգային հարցերի դաշտային նախարարին առաջարկում է ջանքեր գործադրել տարբեր ուղղություններով՝ իրավիճակի մեղմման համար։

Դաշնային կառավարությանը՝ Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին առաջարկվում է եվրոպական մակարդակով ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և ևս մեկ անգամ իր ազդեցությունը գործադրի ԼՂ հակամարտությանը ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ ապահովելու մարդասիրական օգնության հասանելիությունը խաղաղ բնակչությանը:

Նախարարին առաջարկվում է ջանքեր գործադրել եվրոպական մակարդակով, որպեսզի ԵՄ-ն իր ազդեցությունը գործադրի բոլոր ներգրավված դերակատարների, մասնավորապես՝ Թուրքիայի հանդեպ՝ արտաքին միջամտությունը, այդ թվում՝ հակամարտության կողմերին զենքի մատակարարումները դադարեցնելու նպատակով;

Առաջարկվում է նաև քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան մեկնելու ուղղությամբ՝ պայմանով, որ Covid-19-ը դա թույլ է տալիս, և հասնել բանակցությունների վերսկսման։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---