Վարդենիսում զինտեխնիկային հարվածելու արդյունքում 2 զինծառայող է զոհվել, 10-ը՝ վիրավորվել15 հոկտեմբերի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Վարդենիսի տարածաշրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկային հակառակորդի հարվածի հետևանքով զոհվել է 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ 10 զինծառայող, հայտնում են Գլխավոր դատախազությունից: ԱԹՍ-ի հարվածի մասին հայտարարվել էր հոկտեմբերի 14-ին, դրա հետևանքով նաև խոցվել էր ՀՀ տարածքում մարտական գործողության մեջ չգտնվող զրահատեխնիկա։ Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից նաև 14-ամյա երեխա էր տուժել։ Դատախազությունից նշում են, որ ընդհանուր առմամբ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով Հայաստանի տարածքում սպանվել է 1, մարմնական վնասվածքներ ստացել 3 (այդ թվում 1 անչափահաս) անձ։ «Ինչպես նաև սպանվել են 5 և մարմնական վնասվածքներ ստացել Հայաստանի տարածքում գտնվող, ռազմական գործողություններին ոչ մի կերպ չներգրավված 11 զինծառայող»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով ՀՀ-ում քրգործեր են հարուցվել ՔՕ մի շարք հոդվածներով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |