Պատերազմից առաջ Ադրբեջանի սահմանամերձ գյուղում փոսեր են փորել15 հոկտեմբերի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական Բահարլը գյուղի բնակիչները տեղում աշխատող Agence France-Presse-ի լրագրողին պատմել են, որ պատերազմի սկզբից շաբաթներ առաջ կառավարության ներկայացուցիչները եկել են իրենց գյուղ և խրամատներ փորել՝ ասելով, թե դա արվում է նրանց իսկ անվտանգության համար։ Բնակիչներից Բայրան Խալիլովը պատմել է, որ գիտեր գալիք անախորժության մասին, երբ իր տան հետնաբակում փոսեր փորեցին․ «Մենք բոլորս գիտեինք, որ ինչ-որ բանի սկիզբը մոտ էր»։ Ըստ լրագրողի՝ այդ փոսը եղել է L-աձև և այնքան խորը, որ կծածկեր իր զրուցակցին։ Գյուղացիների վկայությունները ևս մեկ անգամ փաստում են, որ ադրբեջնական կողմը նախապատրաստվել էր պատերազմին և նախահարձակ եղել։ Արցախի վրա հարձակվելուն Ադրբեջանը պատրաստվել է նախօրոք, ռազմական գործողություններից առաջ արդեն սկսել էր ինֆորմացիոն պատերազմ և դրանով հող պատրաստել այն մարտի դաշտ տեղափոխելու համար։ Այս մասին վկայում են պատերազմից առաջ հայտարարված պահեստազորայինների հավաքը, զինված ուժերի կարիքների համար «փիքափ» մեքենաների հավաքագրումը, Մինսկի խմբի իրեն չարդարացնելու մասին հայտարարությունները և այլն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Կարդացեք նաև՝ Как Азербайджан готовился напасть на Карабах Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |