Հողեր հանձնելու մասին կեղծ լուր տարածած զինվորականը կալանավորվել է

Հողեր հանձնելու մասին կեղծ լուր տարածած զինվորականը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի կապի դասակի հրամանատարի տեղակալը, որը ՀՀ իշխանությունների կողմից հողերն իբրև հանձնելու մասին կեղծ լուրեր էր տարածել, կալանավորվել է, փոխանցում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Զինվորականը նման տեղեկություն էր տարածել սեպտեմբերի 27-ին՝ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում։

ՊԲ ծառայողին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար, որը կատարել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ (ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս, արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով):

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---