Հակառակորդն կորցրել է ևս 4 ԱԹՍ, 1 ինքնաթիռ ու զրահատեխնիկա, 350 զոհ տվել

Հակառակորդն կորցրել է ևս 4 ԱԹՍ, 1 ինքնաթիռ ու  զրահատեխնիկա, 350 զոհ տվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ի դրությամբ՝ ադրբեջանական կողմի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 5 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ, փոխանցում են Հայկական միասնական տեղեկատվական հարթակից:

Հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ հատկապես հոկտեմբերի 13-ին ու 14-ին ադրբեջանցիները մարդուժի մեծ կորուստներ են կրել։

Սեպտեմբերի 27-ին ադրեբջանական կողմից սանձազերծված պատերազմում հակառակորդն ընդհանուր առմամբ կորցել է 180 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 546 զրահատեխնիկա, 4 ՏՈՍ։ Ադրբեջանական բանակն ունի 5839 զոհ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---