Փետրվարի 19-ը Հայաստանում հայտարարված է Գրքի ընծայման օր19 փետրվարի 2009 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակի տոնման օրը Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ հայտարարվել է «Գրքի ընծայման օր»: Ակցիայի նպատակը գրքի ընծայման վաղեմի կուլտուրայի վերածնությունն է, դպրոցականների եւ ուսանողների մեջ գրքի հանդեպ սեր սերմանելը:Քարոզարշավին մասնակցում են «Զանգակ 97» հրատարակչությունը, որը 2000 գիրք է նվիրաբերել, «Բուկինիստ» գրախանութը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Իրանական մշակութային կենտրոնը, Հայաստանի հինգ բուհեր: Քարոզարշավի շրջանակներում Հայաստանի գրողների միությունը 2000 գիրք է նվիրաբերելու զինվորական գրադարաններին, 500 նվիրվելու են ԵՊՀ-ին, որոնցից 300 նախատեսված են ուսանողների համար, 100 գիրք` համալսարանական գրադարանի եւ 100-ը` այսօր բաց «Վերնատուն» ընթերցասրահի համար: Ակցիան կազմակերպվել է Մշակույթի նախարարության, Կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի, Հայաստանի Ազգային գրադարանի, Երեւանի պետական համալսարանի, զանազան հասարակական կազմակերպությունների եւ դպրոցների աջակցությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |