Մարտունիում վիրվորված 2-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է

Մարտունիում վիրվորված 2-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա՝ փոքրիկի վիճակն արդեն կայուն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Երեխան վիրահատվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտվում է անձնակազմի խիստ ուշադրության տակ»,- ասվում է գրառման մեջ։

Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է:

Ադրբեջանական կողմի հրետակոծումից Արցախում ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 13-ամյա Ռոբերտի առողջության մեջ ևս դրական դինամիկա կա: Սկսել է ուտել ինքնուրույն, գիտակցությունն ավելի ակտիվ է: Այդ մասին ևս տեղեկացրել է Դերձյանը։

Ռոբերտը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Նա և իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել տնից՝ Մարտակերտից, որն Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---