Հերոսական դրվագներ՝ Արցախից․ 2 ինքնաթիռ, 7 ԱԹՍ խոցողները կպարգևատրվեն

Հերոսական դրվագներ՝ Արցախից․ 2 ինքնաթիռ, 7 ԱԹՍ խոցողները կպարգևատրվեն

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը հրապարակել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հերոսական դրվագներից մի քանիսը։

Մայոր Արամո Եգանյանը, ավագ լեյտենանտ Մերսիկ Բաղդասարյանն ու շարքային-պայմանագրային Կարեն Ապրեսյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների՝ հաշվարկի կազմով թշնամական 2 ինքնաթիռ խոցելու համար:

Ռաֆիկ Օրդոյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվի հակառակորդի 3 ԱԹՍ ոչնչացնելու համար:

Նույն կարգի մեդալների են ներկայացվել նաև մայոր Արմեն Բախյանը, ավագ լեյտենանտ Գագիկ Ամիրխանյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Բաբայանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Նարեկ Ալավերդյանը մարտական բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և հակառակորդ 4 ԱԹՍ շարքից հանելու համար:

Հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների և սառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---