Covid-19-ի պատճառով առժամանակ փակվում են ԱՆ ՔԿԱԳ ընդունարանն ու ՀԾ միասնական գրասենյակը

Covid-19-ի պատճառով առժամանակ փակվում են ԱՆ ՔԿԱԳ ընդունարանն ու ՀԾ միասնական գրասենյակը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկումն ԱՆ ընդունարանում, փակվում է նաև Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը:

ՔԿԱԳ գործակալությունն ընդունելու է բացառապես էլեկտրոնային հարթակով նախատեսված ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների և վկայականների կրկնօրինակների դիմումները:

ԱՆ-ից նշում են, որ ընդունարանների աշխատանքների բացման վերաբերյալ տեղեկությունները կարելի է ստանալ 85-00 հեռախոսահամարով, իսկ ՔԿԱԳ բոլոր գրանցումները հնարավոր է կատարել ՔԿԱԳ տարածքային մարմիններում:

Հայաստանում հոկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 59,995-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1046 դեպք կա, այլ պատճառով՝ 311։ Առողջացածների ընդհանուր թիվը 47,119 է, փաստացի բուժվողներինը՝ 11,519։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---