Պոմպեո․ Լիահույս ենք՝ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների արարքից

Պոմպեո․ Լիահույս ենք՝ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների արարքից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն լիահույս է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից։ Այդ մասին, AFP-ի փոխանցմամբ, WSB Atlanta-ինհայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։

Նա հույս է հայտնել, որ կողմերը «կհասնեն իրական հրադադարի, հետո կնստեն բանակցային սեղանի շուրջև կփորձեն գլուխ հանել... իսկապես պատմական և բարդ խնդրից»:

«Հիմա մենք ունենք թուրքերի, որոնք խառնվել և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ այդպիսով մեծացնելով Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքի համար պատմական կռվի ռիսկը, կրակի հզորությունը»,- ասել է Պոմպեոն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---