19 փետրվարի 2009 - 17:24 AMT
«Ամերիաբանկն» ընդլայնում է բանկոմատների ցանցը
«Ամերիաբանկը» 2008 թ.-ին ապահովել է բանկոմատների քանակական մեծ աճ, որը կշարունակվի նա- ընթացիկ տարում: 2008 թվականի փետրվար ամսին բանկն ուներ ընդամենը 2 բանկոմատ, բայց մինչ- տարեվերջ բանկոմատների թիվը հասավ 20-ի, որոնցից 17-ը մայրաքաղաքում, 2-ը` Կոտայքի մարզում, 1-ը` ԼՂՀ-ում:

2008թ. դեկտեմբեր ամսին բանկոմատներով կատարված գործարքների ծավալը 2008թ. հունվար ամսվա համեմատ աճել է 13.1 անգամ, իսկ այդ նույն ժամանակահատվածում գործարքների քանակը` 17.2 անգամ:

Աճել է նա- բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը: Այսպես` 2008թ տարեկան արդյունքներով բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի թվաքանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5.6 անգամ: