ՀՀ-ում կորոնավիրուսի 1465 նոր դեպք կա և 13 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1465 նոր դեպք կա և 13 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 61,460-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1465-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է ՀՀ-ում համավարակի բռնկումից ի վեր։

Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1056 դեպք կա, այլ պատճառով՝ 314։

Ապաքինվել է ևս 442 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 47,541 է, փաստացի բուժվողներինը՝ 13,919։

Մեկ օրում թեստավորվել է 4005 մարդ։ Ընդհանուր առմամբ, 340,116 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---