Բաքուն հայտարարել է՝ դեռ հավանություն չի տալիս ՌԴ դիտորդների տեղակայմանը ԼՂ-ում

Բաքուն հայտարարել է՝ դեռ հավանություն չի տալիս ՌԴ դիտորդների տեղակայմանը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը դեռևս հավանություն չի տալիս ՌԴ ռազմական դիտորդների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում՝ հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմի կազմում։ Այդ մասին հայտարարել է Արդբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը El Mundo-ին հարցազրույցում։

«Ադրբեջանը գործողությունները վարում է ոչ թե այլ երկրի, այլ իր ինքնիշխանության ներքո գտնվող տարածքում։ Եվ մենք չենք կարծում, որ ռուս ռազմական դիտորդների գործուղումն այնտեղ հենց այս պահին տեղին է։ Այս պահին նրանք մեզ հարկավոր չեն»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Հաջիևն ասել է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն բացառել ինքնորոշման տրամադրումը Լեռնային Ղարաբաղին։

«Մենք երբեք չենք բացառել ինքնավարության տրամադրումը ԼՂ-ին Ադրբեջանի սահմաններում, բայց չի կարելի ուժով փոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- ասել է նա։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում պետք է ՌԴ ռազմական դիտորդներ տեղակայվեն շփման գծում, սակայն վերջին խոսքն այստեղ պատկանում է հակամարտության կողմերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---