Թուրք նախկին հետախույզին հրամայել են Ավստրիայում սպանել քաղգործչի17 հոկտեմբերի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքական հետախուզության նախկին աշխատակիցը խոստովանել է, որ իրեն հրամայել են գնդակահարել քուրդ-ավստրիացի քաղաքական գործչի, ինչը ինքը չի ցանկացել անել։ Ըստ The New York Times-ի` միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Տղամարդը մտել է Վիեննայի ոստիկանության բաժանմունք, ներկայացել որպես Ֆեյզան Օզթուրք և ոստիկանությունից պաշտպանություն խնդրել։ Նա նաև ասել է, որ իրեն ստիպել են սուտ վկայություն տալ Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակցի` Մեթին Թոփուզի դեմ։ Հունիսին Թոփուզը թուրքական դատարանով դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման` զինված ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու մեղադրանքով։ Նա ոստիկանությանը պատմել է, որ թոշակի է գնացել որպես MIT թուրքական հատուկ ծառայության շարքերում երկարամյա կարերիայից հետո, սակայն վերջերս առաջադրանք է ստացել` հարձակվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ակտիվ քննադատ քուրդ, Կանաչների կուսակցության նախկին պատգամավոր Այգուն Բերիվան Ասլանի վրա։ Տղամարդը հայտնել է, որ այլ թիրախներ էլ են եղել` նույն կուսակցության նախկին պատգամավոր Փիթեր Փիլզը, որը նաև ZackZack պարբերականի հրատարակողն էր և Էրդողանի քննադատը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |