Վիվա-ՄՏՍ-ը 100 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին

Վիվա-ՄՏՍ-ը  100 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ ընկերությունը՝ միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, 100 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Բացի այդ, Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամ դուստր ընկերության աշխատակիցները ևս կազմակերպել են հանգանակություն և Հիմնադրամին փոխանցել հավաքագրված 31 միլիոն դրամը:

Ընդհանուր առմամբ, Հիմնադրամին է նվիրաբերվել 131 միլիոն դրամ, որն ուղղվելու է Հայրենիքի ամենահրատապ կարիքների լուծմանը:

«Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։ Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---