Հայ թեթեւ ատլետները կմասնակցեն Թուրինում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի թեթեւ ատլետները կմասնակցեն 30-րդ ԵԱ, որը տեղի կունենա Թուրինում` փակ դահլիճում, մարտի 6-8: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի թեթեւ ատլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը, Թուրինում Հայաստանը ներկայացնելու են Արսեն Սարգսյանն ու Հայկանուշ Բեգլարյանը:



«Արսենն ու Հայկանուշը երկրի հեռացատկի բազմակի չեմպիոններ են: Չնայած, որ Հայկանուշը Թեհրանում կայացած վերջին առաջնությանը 1-ին տեղը գրավեց, ես Թուրինում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հույսերը հիմնականում կապում եմ Արսենի հետ: Կարծում եմ` նա դուրս կգա եզրափակիչ: Ինչ վերաբերում է առաջիկա միջազգային առաջնություններին, ապա մենք մի շարք ուսումնա-մարզական հավաքներ ենք ունենալու, ինչպես նաեւ փետրվարի 26-ին կկայանա Երեւան քաղաքի ձմեռային առաջնությունը»,- նշել է Հայրապետյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---