Փաշինյան․ Ցանկալի է, որ ԼՂ ավերածությունները տեսնեն նաև դիվանագետները

Փաշինյան․ Ցանկալի է, որ ԼՂ ավերածությունները տեսնեն նաև դիվանագետները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության (RTS) հետ հարցազրույցում կարևորել է, որ դիվանագետները ևս տեսնեն Լեռնային Ղարաբաղի 19-օրյա ռմբակոծության հետևանքները։

«Ցանկալի է, որ Լեռնային Ղարաբաղի ավերածությունները տեսնեն ոչ միայն լրագրողները, այլև դիվանագետները»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

«Այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը մի քանի օր գնդակոծեցին Ստեփանակերտը, ղարաբաղյան բանակը հարված հասցրեց ադրբեջանական Գյանջա քաղաքին։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ (Իլհամ) Ալիևը հրավիրեց արտասահմանցի դիվանագետների, որպեսզի նրանց ցույց տա քաղաքում տիրող իրավիճակը։ Բայց մինչ օրս ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ղարաբաղ և մայրաքաղաք Ստեփանակերտ, որպեսզի տեսնի ոչ թե մեկ գնդակոծության, այլ 19-օրյա ռմբակոծության հետևանքները»,- ասել է նա,

«Այդ բոլոր ավերածությունները տեսնելու համար ժամանել են միայն մի քանի օտարերկրյա լրագրողներ, բայց ոչ մի միջազգային դիվանագետ»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա շեշտել է` շատ կարևոր է, որ արտասահմանյան երկրների պաշտոնական ներկայացուցիչներից որևէ մեկը որոշի տեղի ունեցածը տեսնել սեփական աչքերով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---