Թունյան․ Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի առավելագույն ժամկետը 6 ամիս է՝ ըստ ԵԱՏՄ օրենքի

Թունյան․ Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի առավելագույն ժամկետը 6 ամիս է՝ ըստ ԵԱՏՄ օրենքի

PanARMENIAN.Net - Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը ՀՀ արգելող օրենքի նախագծում այդ արգելքի առավելագույն ժամկետը 6 ամիս է, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և համաձայն ԵԱՏՄ օրենքների՝ անդամ պետությունը երրորդ երկրի հետ առևտրում միակողմանի արգելք կարող է սահմանել առավելագույնը 6 ամիս։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան:

Նախագիծն արդեն քննարկման է դրվել, ընդունվելու դեպքում որոշումնուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից և կգործի 6 ամիս ժամկետով:

Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հղում անելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին։

«Մի կարևոր լրացում։ Ոչ մի բան մեզ չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---