Արա Այվազյանը` ԱԳ փոխնախարար

Արա Այվազյանը` ԱԳ փոխնախարար

PanARMENIAN.Net - Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Արա Այվազյանը վերջին տարիներին զբաղեցրել է ՀՀ լիազոր և արտակարգ դեսպանի պաշտոնը Մեքսիկայում (2016թ․), համատեղության կարգով Կուբայում (2017թ․) և Կոստա Ռիկայում (2017թ․)։ 2018-ին Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Պանամայում ՀՀ դեսպան։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---