ՀԲԸՄ-ն Արցախի համար հանգանակված $5 մլն-ը կրկնապատկել է16 հոկտեմբերի 2020 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Aid4Artsakh նվիրատվությունների կրկնապատկման դրամահավաք արշավի շրջանակում հավաքված $5.4 մլն-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր կողմից ավելացրել է $5 մլն և ևս $10 մլն փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Aid4Artsakh նվիրատվությունների կրկնապատկման դրամահավաք արշավի նպատակն էր 6 շաբաթվա ընթացքում Արցախի և Հայաստանի համար $5 մլն նվիրատվություն հավաքելը, և ՀԲԸՄ-ն պարտավորություն էր ստանձնել կրկնապատկելու ստացված գումարը մինչև $5 մլն։ Սակայն ստացված արագ և մեծաքանակ նվիրատվությունների շնորհիվ` ՀԲԸՄ-ն նշաձողին հասել է 4 օրվա ընթացքում, դրամահավաքի կրկնապատկման բաղադրիչն ավարտվել է հոկտեմբերի 9-ի կեսգիշերին։ Ստացված նոր նվիրատվությունները ևս կփոխանցվեն հիմնադրամին, սակայն արդեն չեն կրկնապատկվի: Նախաձեռնության արդյունքում հավաքված գումարներն ուղղվելու են քաղաքացիական բնակչության կենսական կարիքների ապահովմանը, մարդասիրական օգնության և կյանքեր փրկող շտապ օգնության սարքավորումների ձեռքբերմանը: «Զանգվածային օգնության այս ակնթարթային և բնական արձագանքը հզոր և սրտագին ուղերձ է վտանգի տակ գտնվողներին և այն մարդկանց, որոնց ընտանիքի անդամները պաշտպանում են իրենց ազգն ու հայրենիքի սահմանները: Այդ ուղերձն է՝ «Դուք մենակ չե՛ք, մենք ոտքի ենք կագնում իբրև մեկ հայ ազգ»,- ասել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, արձագանքելով լուրին՝ շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ին՝ սեփական միջոցների հաշվին այս նվիրատվությունների կրկնապատկման նախաձեռնության, ինչպես նաև իր հաղորդակցության զինանոցը գործի դնելով՝ նվիրատուների հետ գերարագ կապ հաստատելու համար։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |