Վարչապետը՝ զինվորի հոգեհանգստին․ Տեր կանգնենք մեր նահատակների արյանը

Վարչապետը՝ զինվորի հոգեհանգստին․ Տեր կանգնենք մեր նահատակների արյանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արցախի համար մարտերում զոհված զինծառայող, շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին:

«Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի»,- գրել է վարչապետը Մանուկյանի ծնողների հետ զրույցից հետո։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---