17 հոկտեմբերի 2020 - 11:17 AMT
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շուրջ բազում ծաղիկներ են՝ ի հիշատակ ԼՂ-ում զոհվածների

Ռուսաստանում ՀՀ դեսպանատան շենքի ամբողջ երկայնքով մարդիկ հազարավոր ծաղիկներ են դրել՝ ի հիշատակ Լեռնային Ղարաբաղում զոհվածների։ Դեսպանությունը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

Դեսպանատնան մոտ են տեղադրվել նաև զոհված հայ զինծառայողների լուսանկարները, նաև ռուսալեզու պաստառ կա՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» գրությամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը, ՌԴ նախաձեռնությամբ, զինվորականների է գործուղել Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպման համար, որի ընթացքում պետք է քննարկվեր ԼՂ-ում հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմը, սակայն Բաքուն հրաժարվել է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։