ՊՆ. Ադրբեջանը հայկական Սու-25 չի խոցել

ՊՆ. Ադրբեջանը հայկական Սու-25 չի խոցել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, թե իբրև Ադրբեջանը խոցել է հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժը դարձյալ տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել էր Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոց՝ զգալի վնաս հասցնելով մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ, նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարվածել: Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---