Հայկական «Գանձասարը» կմասնակցի «Թուրքմենբաշիի գավաթի» մրցաշարին19 փետրվարի 2009 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Գանձասար» (Կապան) ֆուտբոլային ակումբը կմասնակցի «Թուրքմենբաշիի գավաթի» միջազգային 15-րդ մրցաշարին, որը տեղի կունենա փետրվարի 20-28-ը Աշխաբադում: «Գանձասարը», որը ՀՀ առաջնության բրոնզե մրցանակակիր է, հայտնվել է «B» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու տաջիկական «Պարվոզը», Բահրեյնի երիտասարդական հավաքականն ու Թուրքմենիայի չեմպիոն «Աշխաբադը»: «A» խմբում են Լատվիայի «Սկոնտոն», կիրգիզական «Աբդիշ-Ատան», իրանական «Հեմմաթը» եւ թուրքմենական MTTY-ն: «Թուրքմենբաշիի գավաթի» հաղթողը գավաթի հետ կստանա 20 հազար դոլար, արծաթե մրցանակակիրը` 10 հազար դոլար, բրոնզե մրցանակակիրը` 5 հազար դոլար: Նշենք, որ «Թուրքմենբաշիի գավաթի» մրցաշարին պետք է մասնակցեր Աշտարակի «Միկան», որը մասնակցել է այս մրցաշարին երկու անգամ` 2005 եւ 2008 թթ.: Սակայն այս տարի ակումբի ղեկավարությունը որոշել է հրաժարվել մասնակցությունից Հայաստանի առաջնությանը նախապատրաստվելու եւ այդ կապակցությամբ նախատեսված արտերկրյա հավաքներին մասնակցելու նպատակով: Այդ կապակցությամբ ՀՖՖ որոշել է, որ «Թուրքմենբաշիի գավաթի» մրցաշարին կարող է մասնակցել «Գանձասարը»: «Թուրքմենբաշիի գավաթի» մրցաշարը անց է կացվում արդեն 15-րդ անգամ: 14 տարվա ընթացքում միայն երեք անգամ է գավաթը դուրս եկել երկրի սահմաններից` 1998թ. այն տարավ Իրանի «Իսթեգլալը» Թեհրանից, 2002-ին` վրացական «Տորպեդոն» Քութաիսից, 2006-ին` մոլդավական «Դաչիան» Քիշնեւից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» |