ՌԴ-ն շարժական երկրորդ լաբորատորիան է տվել ՀՀ-ին

ՌԴ-ն շարժական երկրորդ լաբորատորիան է տվել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) Հայաստանին կտրամադրի երկրորդ շարժական լաբորատորիան։ Այս մասին, Sputnik Armenia-ի փոխանցմամբ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ում հետ զրույցում նշել է, որ հայկական առողջապահական համակարգն աշխատում է 3 ուղղությամբ՝ պլանային միջոցառումներ, կորոնավիրուսային համավարակ, ռազմական գործողություններ:

Թորոսյանը շնորհակալություն է հատնել Ռուսաստանին՝ ինչպես կորոնավիրուսի ոլորտում գործակցության, այնպես էլ Ղարաբաղում խաղաղության հաստատման շուրջ ջանքերի համար։

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 63,000 դեպք կա, փաստացի բուժվում է 13,694 քաղաքացի։

 Ուշագրավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին
Ադրբեջանական կողմի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը
Օրենքով ընդլայնվում են նաև մայրիկների իրավունքները