19 փետրվարի 2009 - 20:17 AMT
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», չնայած ճգնաժամին, շահույթ կապահովի 2009 թվականին
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» շահույթով կաշխատի նույնիսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի» պայմաններում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Նրա խոսքերով, եթե մոլիբդենի ու պղնձի գները համաշխարհային շուկայում տատանվեն տոննայի դիմաց 8,5 եւ 3,5 հազար դոլարի մակարդակի վրա, ապա կոմբինատին կհաջողվի տարին փակել «ոչ մեծ շահույթով»:

Միեւնույն ժամանակ, նշել է նա, կոմբինատի եկամուտը կարող է նվազել 3-4 անգամ, եթե աճեն վառելիքի համաշխարհային գները: Զրույցի ժամանակ Հակոբյանը պարզաբանել է, որ եթե 2-3 ամիս առաջ կոմբինատը դիզելային վառելիքը գնում էր լիտրի դիմաց 215 դրամով, ապա այժմ այդ թիվը հասնում է լիտրի համար 410 դրամի: Ըստ տնօրենի, մոլիբդենի ու պղնձի գները շարունակում են անկում ապրել եւ միայն վերջին ամսում նվազել են` մոլիբդենը 3,76 անգամ, պղինձը` 3,3 անգամ:

Այնուամենայնիվ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» 4-րդն է երկրի 300 խոշորագույն հարկատուների ցուցակում: Կոմբինատի բյուջեից ամեն տարի խոշոր գումար է փոխանցվում սոցիալական ծրագրերի (մշակույթ, արվեստ, առողջապահություն) համար` 2007 թվականին այն կազմել է 4 մլրդ դրամ, իսկ 2008-ին` 1 մլրդ դրամ: