ՊՆ․ Մոտ 30 ավտոմեքենայով փորձել են Արցախի հարավում մոտենալ, հրետանավորները կասեցրել են գրոհը17 հոկտեմբերի 2020 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախում հատկապես թեժ մարտեր են ընթացել հարավում, հակառակորդը լայնամասշտաբ գրոհ է ձեռնարկել, ուղղություններից մեկում մոտ 30 ավտոմեքենայով փորձել է մոտենալ, սակայն հրետանավորները խոցել են շարասյունը, գրոհը կասեցվել է, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ հյուսիսում ևս մարտեր են ընթացել, սակայն ոչ նախորդ երկու օրվա չափ թեժ։ «Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային տեխնիկա»,-հայտարարել է նա։ Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշել է, որ պաշտպանության բանակի կողմից հասցվում են այն հարվածները, որոնք անհրաժեշտ են, իսկ պատերազմը «ցավոտ կետային հարվածներով» ավարտելու մասին թեզը չաշխատող է, քանի որ հակառակորդը կարող է կանգ չառնել՝ «հանուն իր իշխանության կամ սեփական փառասիրության»: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |