Լավրովի՝ Մնացականյանի և Բայրամովի հետ զրույցներում շեշտվել է հրադադարին հետևելու անհրաժեշտությունը

Լավրովի՝ Մնացականյանի և Բայրամովի հետ զրույցներում  շեշտվել է հրադադարին հետևելու անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։

Լավրովը շեշտել է հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների միասնական հայտարարության արդիականությունը։

Զրույցների ընթացքում ընդգծվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված հումանիտար հրադադար նախատեսող հայտարարությանը հետևելու անհրաժեշտությունը, վերահաստատվել է նաև համանախագահների միջնորդությամբ առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ պայմանավորվածությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---