Մնացականյանը հոկտեմբերին կմեկնի ԱՄՆ

Մնացականյանը հոկտեմբերին կմեկնի ԱՄՆ

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պլանավորված այցով հոկտեմբերին կմեկնի Միացյալ Նահանգներ։ Այս մասին The Hills-ին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։

ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։

Դեսպանի խոսքով՝ այցի համար նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Սպասվում է, որ Մնացականյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին։

Հանդիպումը, որը նախատեսված է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում, ըստ պարբերականի, նոր հրատապություն է ստանում՝ կապված Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու ջանքերի հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---