Ինչպես է Ադրբեջանը հարձակվում զինադադարի ժամանակ (Վիդեո)![]() 18 հոկտեմբերի 2020 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի տեսադիտարկման սարքերը ճշգրիտ տեղանքով և ժամով արձանագրել են, թե ինչպես է հակառակորդը, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան, կոպտորեն խախտելով զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հարձակվում հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեսանյութը հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հոկտեմբերի 18-ի առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը ՊԲ հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ։ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |