Ստեփանակերտում հակառակորդի ԱԹՍ է խոցվել

Ստեփանակերտում հակառակորդի  ԱԹՍ է խոցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ի երեկոյան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) է խոցվել, հայտնել է Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։

Ավելի վաղ ՊԲ-ից հայտնել էին, որ չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ հոկտեմբերի 18-ին հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: Արցախի բանակի հակաօդային ուժերը 2 անօդաչու են խոցել։

Հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Զինադադարը կրկին Ադրբեջանի կողմից չի պահպանվել, ձեռնարկվել է հարձակում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---