ՄԱԿ ԱԽ-ն հոկտեմբերի 19-ին փակ նիստ կգումարի Արցախի հարցով

ՄԱԿ ԱԽ-ն հոկտեմբերի 19-ին փակ նիստ կգումարի Արցախի հարցով

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ի պատասխան ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ հարցման, հոկտեմբերի 19-ին քննարկելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Փակ խորհրդակցությունները կմեկնարկեն Նյու Յորքի ժամանակով 15։00-ին (Երևանի ժամանակով 23։00-ին):

Քննարկումը կանցկացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։

Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ ԱԽ-ն փակ խորհրդակցությունների ձևաչափով քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ԱԽ 5 եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Էստոնիայի և Բելգիայի նախաձեռնությամբ։

Հանդիպման ավարտին ԱԽ անդամները կոչ էին արել ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ կառուցողական բանակցությունների։

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---