Սասուն Միքայելյանը վիրավորվել է Արցախում

Սասուն Միքայելյանը վիրավորվել է Արցախում

PanARMENIAN.Net - ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորում է ստացել ոտքերի ու մեջքի հատվածում: Այս լուրը հաստատել են ԵԿՄ վարչությունից, տեղեկացնում է«Այսօրը»:

«Բեկորային վնասվածքներ են, բժիշկները վիճակը գնահատում են կայուն», - նշել են կառույցում։

Միքայելյանին այժմ վիրահատում են: Նա ԵԿՄ-ի հետ առաջնագիծ էր մեկնել օրեր առաջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---