Իրանի ԱԳՆ-ն՝ իրենց տարածք ընկած հրթիռների մասին․ Ամեն հարձակման պատասխանելու ենք, անգամ ոչ միտումնավոր

Իրանի ԱԳՆ-ն՝ իրենց տարածք ընկած հրթիռների մասին․ Ամեն հարձակման պատասխանելու ենք, անգամ ոչ միտումնավոր

PanARMENIAN.Net - Իրանը կպատասխանի իր տարածքի վրա ցանկացած ագրեսիայի, եթե անգամ դա ոչ միտումնավոր լինի, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի հետևանքով իրենց երկրի տարածքում ընկած մի քանի հրթիռի մասին։

Խաթիբզադեն «կարմիր գիծ» է համարել Իրանի քաղաքացիների անվտանգությունը և նշել, որ իրենք կատարել են անհրաժեշտ նախազգուշացումներն ու լսել մյուս կողմի հիմնավորումները։

«Մենք արդեն նախազգուշացրել ենք, որ Իրանի վրա ցանկացած հարձակում, եթե անգամ ոչ միտումնավոր է, պատասխան կստանա»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ պաշտոնական Իրանից զրույց էին ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ նախազգուշացնելով իրենց տարածքում հայտնված հրթիռների մասին։ Լեռային Ղարաբաղում ընթացող պատերազմի ամենաթեժ գոտին հարավային շրջանն է՝ Իրանի հետ սահմանի հարևանությամբ։ Այդ տարածքում օրեր շարունակ ծանր մարտերը չեն դադարում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---