ԱԺ կին-պատգամավորը դիմել է ճակատ մեկնելու համար

ԱԺ կին-պատգամավորը դիմել է ճակատ մեկնելու համար

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հայտարարել է, որ պատրաստակամություն է հայտնել ռազմաճակատ գնալու և արդեն կապվել է պատասխանատուների հետ, վաղը կլինի զինկոմիսարիատում:

«Դրանից հետո թող պատասխանատուները որոշեն իմ անելիքը… Ես կամավորագրվում եմ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Ըստ օրենքի՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները ենթակա չեն զորահավաքային զորակոչի:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---