ՌԻԱ Նովոստի․ Սիրիացի գրոհայինների նոր խումբ է տեղափոխվել Ղարաբաղ19 հոկտեմբերի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Սիրիայից 1000-ից ավելի գրոհային է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել աղբյուրը։ «Եվս մեկ խումբ պատրաստվում է մեկնել մոտակա օրերին»,- հավելել է նա։ Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Թուրքիան օգտագործում է Սիրիայում և տարածաշրջանում գտնվող ահաբեկիչներին Բաքվին օգնելու համար։ ՌԴ Արտաքին հետախուզութայն ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ևս հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչաան կազմակերպությունների վարձկաններ, ընդ որում՝ խոսքն արդեն հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին է։ ԼՂ հակամարտության գոտում սիրիացի ահաբեկիչների ներկայության մասին խոսել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |