Ֆրանսիան 231 իսլամիստ ծայրահեղականի կարտաքսի19 հոկտեմբերի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան 231 իսլամիստ ծայրահեղականի կարտաքսի։ Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանենը՝ նշելով, որ այդ «անցանկալի օտարերկրացիները» ընդգրկված են այսպես կոչված S ցուցակում և կասկածվում են ծայրահեղականության մեջ, տեղեկացնում է Europe 1-ը։ Նշվում է, որ այդ անձինք դեռևս ընտրվել են միայն ապօրինի ներգաղթյալների ցուցակից, որոնք Ֆրանսիա են ժամանում առանց փաստաթղթերի և առանց դրանք ստանալու հույսի։ 180 մարդ բանտում է նստած, ևս 51-ը ձերբակալվելու է առաջիկայում, գրում է Theins.ru-ն։ Հոկտեմբերի 16-ին Փարիզից դեպի արևմուտք գտնվող Կոնֆլան Sենտ Օնորին քաղաքում երիտասարդը գլխատել է դպրոցի ուսուցչին և լուսանկարը հրապարակել սոցցանցում՝ ուղեկցելով «անհավատներին» հասցեագրված սպառնալիքներով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սպանությունը ահաբեկչություն է որակել։ Ուսուցչի վրա հարձակված անձը 18-ամյա չեչեն Աբդուլահան Անզորովն է, ծնունդով՝ Մոսկվայից։ Ըստ քննության վարկածի, նա ցանկացել է պատժել ուսուցչին Charlie Hebdo-ում հրապարակված Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներն աշակերտներին ցույց տալու համար։ Քննության շրջանակում 9 մարդ է ձերբակալվել։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |