20 փետրվարի 2009 - 15:27 AMT
Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել «Լինարես-2009» մրցաշարի առաջին փուլում
Փետրվարի 19-ին մեկնարկած «Լինարես-2009» 26-րդ միջազգային գերմրցաշարի առաջին փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել` կիսելով միավորը նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ: Նշենք, որ սա Արոնյանի արդեն երկրորդ ոչ ոքին է Կարլսենի հետ խաղում վերջին 30 օրվա ընթացքում (առաջինը` «Corus Chess-2009»-ում էր հունվարի 21-ին): Մրցաշարի առաջին փուլում հաղթանակի է հասել միայն աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում: Առաջին փուլի մյուս բոլոր հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի:

Այսօր տեղի կունենան «Լինարես-2009» մրցաշարի երկրորդ փուլի հանդիպումները` Արոնյանը ուժերը կչափի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Նշենք, որ «Լինարես-2009» մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 314 000 եվրո է, հաղթողը կստանա 100 000 եվրո:

1-ին փուլի արդյունքները
Վիշվանաթան Անանդ` Հնդկաստան-Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-1:0
Լեւոն Արոնյան` Հայաստան-Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-0,5:0,5
Լայներ Դոմինգես` Կուբա-Ալեքսանդր Գրիշչուկ`ՌԴ-0,5:0,5
Վան Յուէ` Չինաստան-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-0,5:0,5:

Երկրորդ փուլում միմյանց հետ կխաղան`
Անանդ-Արոնյան, Կարլսեն-Դոմինգես, Գրիշչուկ-Վան Յուէ, Ռաջաբով-Իվանչուկ զույգերը: