Իրանում կրկին ԱԹՍ է ընկել

Իրանում կրկին ԱԹՍ է ընկել

PanARMENIAN.Net - Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սահմանակից երկրի տարածքում՝ Մինջավան շրջանում, կրկին անօդաչու թռչող սարք է ընկել։

Զոհեր չկան։ Նշվում է, որ փորձագետները պարզում են, թե ում է պատկանում անօդաչու թռչող սարքը և որտեղից է օդ բարձրացվել։

Լեռային Ղարաբաղում ընթացող պատերազմի ամենաթեժ գոտին հարավային շրջանն է՝ Իրանի հետ սահմանի հարևանությամբ։

Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում:

Իրանը մի քանի անգամ պաշտոնական տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ կարձագանքեն, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում երկրի տարածքում կրկին զենք-զինամթերք ընկնի։ Ադրբեջանն արդեն մի անգամ ներողություն է խնդրել նման պատահարների համար։

Ըստ տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծավալումից ի վեր Իրանի տարածքում ավելի քան 50 արկ է ընկել, հայտնաբերվել են նաև Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի մնացորդներ։ Կա երկու տուժած։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---