Արցախ է տարվել Աշոտ Երկաթի խաչը

Արցախ է տարվել Աշոտ Երկաթի խաչը

PanARMENIAN.Net - Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը։

Խաչի մեջ են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։

Հոկտեմբերի 20-ին այդ խաչով արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց բանակը՝ ի նպաստ խաղաղության և հայոց հաղթանակի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---