Հայաստանի օդային տարածքն անվտանգ է և կառավարելի20 հոկտեմբերի 2020 - 16:58 AMT PanARMENIAN.Net - ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Նշվում է, որ ռազմական դրության պայմաններում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն 3 NOTAM- հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին: Հաղորդագրություններից առաջինը զգուշացնող բնույթի է, որով կոմիտեն օդաչուներին հորդորում է հայ-ադրբեջանական սահմանին ընթացիկ ռազմական գործողությունների պայմաններում թռիչքներից առաջ ռիսկերի լրացուցիչ գնահատում իրականացնել: Երկրորդը տեղեկացնում է ՀՀ օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ անձնակազմերին խնդրելով անհայտ որևէ թռչող սարք նկատելու դեպքում տեղեկությունն անմիջապես տրամադրել օդային երթևեկության կարգավարներին: Երրորդով կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանի որոշակի սահմանափակումների վերաբերյալ. որոշ կետեր փակվել են՝ անվտանգության նկատառաումներից ելնելով: Կոմիտեն նաև ընգծել է օդային երթևեկության կառավարման մարմինների և հակաօդային պաշտպանության ուժերի բարձր մակարդակի համագործակցության մասին: Աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությունը և Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն իրենց վստահությունն են հայտնել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից ձեռնարկած քայլերի, պարտավորությունների կատարման և անվտանգության ապահովման վերաբերյալ», - նշված է հաղորդագրության մեջ։ Իսկ կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր խոսքում նշել է. «Հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները, Քաղավիացիայի կոմիտեն ձեռնարկել է բոլոր միջոցները՝ Հայաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |