Ջնջել համակարգչից Nano Defender-ը․ Թուրքերը գնել են ու ծրագրային վնասակար փոփոխություն արել

Ջնջել համակարգչից Nano Defender-ը․ Թուրքերը գնել են ու ծրագրային վնասակար փոփոխություն արել

PanARMENIAN.Net - Համակարգիչներից անհրաժեշտ է ջնջել Nano Defender ծրագիրը, քանի որ թուրքերը գնել են այն ու կատարել կոդային վնասակար փոփոխություններ, փոխանցում է Ghacks-ը։

Nano Defender-ը միայն Chrome Web Store-ից մոտ 200,000 օգտվող ունի։ Այն գովազդ արգելափակելու տարածված տարբերակ է, աշխատում է uBlock Origin-ի և Nano AdBlocker-ի հետ համատեղ։

Թուրք սեփականատերերն այն ձեռք բերելուց հետո թողարկել են Nano Defender 15.0.0.206 տարբերակը՝ կատարելով իրենց անհրաժեշտ փոփոխությունները՝ քողարկելով դրանք ֆունկցիոնալության բարելավման տակ։

Ռուսալեզու ու անգլալեզու աղբյուրներում մասնագետները խորհուրդ են տալիս հեռացնել այն Chrome-ից, քանի որ փոփոխությունները գործում են ավտոմատ կերպով՝ առանց օգտագործողին նախազգուշացնելու։

Ըստ մասնագետների՝ նոր կոդը հնարավորություն է տալիս օգտատերերի գործողություններն ու տվյալներն «ուղարկել հեռավոր սերվերների»։

Նշվում է, որ հավելվածում արված փոփոխություններն առայժմ վտանգավոր չեն Firefox-ից օգտվողների համար, սակայն լիակատար անվտանգություն ապահովելու համար կարելի է ջնջել նաև այնտեղից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---