Մակրոնն ու Պուտինը քննարկել են ԼՂ-ում իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերը

Մակրոնն ու Պուտինը քննարկել են ԼՂ-ում իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում են Կրեմլից։

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով ձեռնարկված քայլերի մասին՝ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և բանակցությունները շուտափույթ վերսկսելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մակրոնն ու Պուտինն ընդգծել են հակամարտող կողմերի միջև հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը։

Մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները ձեռք էին բերվել նախ պաշտոնական Մոսկվայի, ապա՝ Փարիզի ջանքերով։ Ադրբեջանական կողմը չէր պահպանել պայմանավորվածությունը ու շարունակել էր ռազմական գործողությունները։

Երկու երկրի ղեկավարը հաստատել են նաև իրենց հետաքրքրվածությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքեր գործադրելու մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. AP
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---