ՊՆ․ 170 զինծառայողի մասին լուրը կեղծ է

ՊՆ․ 170 զինծառայողի մասին լուրը կեղծ է

PanARMENIAN.Net - 170 հայ զինծառայողի` ծուղակից դուրս գալու մասին լուրը կեղծ է, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ոչ, այդպիսի քանակ չկա, իհարկե։ Լինում են դեպքեր, ու այսօր էլ, երեկ էլ, եղել են, երբ հատկապես մեր զորքերի առաջխաղացման ժամանակ որոշ առանձին խմբեր կամ անհատ զինծառայողներ, որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ հայտնվել են ինչ-որ տեղ ծուղակում կամ մոլորվել են, դուրս են եկել։ Նման դեպքեր եղել են, բայց դա մեծ թիվ չի կազմում»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, ինչպես նաև լրատվամիջոցներ լուր էին տարածել, իբրև մոտ 170 հայ զինծառայող է գտնվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---