20 փետրվարի 2009 - 17:10 AMT
Արդշինինվեստբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատ
Արդշինիվեստբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: Սերտիֆիկատը շնորհվել է AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական ընկերության կողմից, 2008թ. դեկտեմբերին, Արդշինինվեստբանկում իրականացված որակի կառավարման ստանդարտի համապատասխանության աուդիտի դրական եզրակացության հիման վրա:

Սերտիֆիկատի տրամադրումը վկայում է այն մասին, որ Բանկում աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացը, ինչպես նա- մատուցվող ծառայությունների սպասարկման որակը համապատասխանում է միջազգային չափանիշերին: ISO 9001:2000 սերտիֆիկացման գործընթացում Բանկը համագործակցել է Intagrated management solutions միջազգային փորձ ունեցող կազմակերպության հետ:

Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Արամ Անդրեասյանը. «ISO 9001:2000 սերտիֆիկատի տրամադրումը այն մեծածավալ աշխատանքի արդյունքն է, որը մշտապես իրականացվում է Բանկի կողմից` առավել որակյալ - ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման, ինչպես նա- այդ գործընթացները կառավարելի - վստահելի դարձնելու համար: Արդշինինվեստբանկն, այն փոքրաթիվ հայաստանյան առ-տրային բանկերից է, որն ունի այդ սերտիֆիկատը»:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում - ներկայացուցչություն Փարիզում: 2008թ. արդյունքներով, բանկը զուտ շահույթի մեծությունով, զբաղեցնում է առաջին, վարկային ներդրումների - ընդհանուր կապիտալի մեծություններվ` երկրորդ, իսկ ընդհանուր ակտիվների - ընդհանուր պարտավորությունների մեծություններով` երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Ժամանակակից տեխնոլոգիաները - փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով - կանխիկ դրամով: Այսօր Արդշինինվեսբանկի ծառայություններից օգտվում են շուրջ 157000 ֆիզիկական - իրավաբանական անձինք:

2008թ. Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ - Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների - Ba3 երկարաժամկետ - Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նա- ֆինանսական կայունության (BFSR) «D-» վարկանիշին: