ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 1836 նոր դեպք ու 23 մահ կա

ՀՀ-ում կորոնավիրուսի ռեկորդային՝ 1836 նոր դեպք ու 23 մահ կա

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 68,530-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1836-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է։

Մահվան ևս 23 դեպք կա, 20-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1121 դեպք կա, այլ պատճառով՝ 321։

Ապաքինվել է ևս 485 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 49,219 է, փաստացի բուժվողներինը՝ 17,869։

Մեկ օրում թեստավորվել է 4340 մարդ։ Ընդհանուր առմամբ, 357,104 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
ԲՀԿ-ական Մանրիկյանը առաջարկել է հետագայում հատկացումներ անել նաև ՀՈԱԿ-ների բյուջեների հաշվին
Նա ասել է նաև, որ յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարություն իր կողքին է
Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, վարակված է կորոնավիրուսով