ՀՀ-ում Covid-19-ից առաջին դեռահասն է մահացել. Ծանր հիվանդ էր

ՀՀ-ում Covid-19-ից առաջին դեռահասն է մահացել. Ծանր հիվանդ էր

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման սկզբից ի վեր, դեռահասի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա աղջիկն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մասնավորապես նա ունեցել է` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է Covid-19-ը` իր հետևանքներով:

Բժիշկները ձեռնարկել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի ռեկորդային 1836 նոր դեպք է գրանցվել և ռեկորդայն թվով մահվան դեպքեր՝ 23, որից 20-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Մահվան մյուս դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---