Արցախում մասնագետ կամավորներ են պետք՝ վարորդ, հացթուխ, դերձակ

Արցախում մասնագետ կամավորներ են պետք՝ վարորդ, հացթուխ, դերձակ

PanARMENIAN.Net - Արցախում կարիք կա մասնագետ կամավորների, հիմնականում համեմատաբար անվտանգ հատվածներում աշխատելու համար.վարորդ, հացթուխ, դերձակ, շինարար, լրագրողների հետ աշխատող թարգմանիչ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը։

«Այս օրերին Արցախում մեր աշխատանքի մի մասն էր նաև կարիքների գնահատումը, որոշ բաներ տեղում կկարողանանք կարգավորել ու կազմակերպել ինքներս, բայց մի հարցով պետք է դիմենք բոլորիդ օգնությանը․․․ Խնդրում եմ այս գրառմանս տակ կամ անձնական նամակով գրել։ Բոլորիս ամենափոքր օգնությունն անգամ կենսական է», - ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---